Երեւանի “Շամպայն գինիների գործարանը” 1939թ.-ին հիմնադրված “Կոտայքի գինու գործարանի” իրավահաջորդն է: 1995թ.-ին այն սեփականաշնորհվել է` վերակազմավորվելով բաց բաժնետիրական ընկերության:
Ընկերությունը գործունեություն է ծավալում շամպայնի, գինու, կոնյակի եւ օղու արտադրության բնագավառներում: