“Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն ծավալելու նպատակով: 2008թ. հունիսի 27-ին Ընկերությունը վերալիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից` ստանալով թիվ ՆԸ 6 լիցենզիան: Մասնագիտանալով արժեթղթերի շուկայում` Ընկերություն իր հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները` • ակտիվների և փաթեթի կառավարում, • անդերռայթինգ, • բրոքերություն և դիլինգ, • կորպորատիվ ֆինանսներ, • կորպորատիվ կառավարում, • ռեեստրավարում և պահառություն, • նեդրումային խորհրդատվություն, • հետազոտություններ և վերլուծություններ: “Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” փակ բաժնետիրական ընկերության առաքելությունն է ֆինանսական շուկայում ստեղծել արժեք (Creating Value), և այն դարձնել կառավարելի: “Կառավարել Իմացությամբ” (Manage by Knowledge). սա է “Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” փակ բաժնետիրական ընկերության կարգախոսը: Ընկերության նպատակը իր հաճախորդների ու շահառուների բարեկեցության ավելացումն է: Իր շահառուների հանդեպ ստանձնելով ֆիդուցիար պարտականություն (fiduciary duty), Ընկերությունը գործում է բարեխիղճ, այսինքն` պատշաճ հոգածությամբ, խելամտությամբ, հաշվենկատությամբ ու ջանասիրությամբ, և անաչառ, այսինքն` անմնացորդ ու անշահախնդիր նվիրվածությամբ (duty of care and duty of loyalty): 2009թ. ընթացքում Ընկերությունը տեղաբաշխել է 350 միլիոն ՀՀ դրամի ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր` շուկայում ունենալով շուրջ 21.9% մասնաբաժին: 2009թ. ընթացքում Ընկերության կառավարման ներքո գտնվող ակտիվների արժեքը կազմել է շուրջ 798 միլիոն ՀՀ դրամ: 2009թ. ընթացքում Ընկերությունը կատարել է շուրջ 5.1 միլիարդ ՀՀ դրամի բրոքերային և հավատարմագրային գործառնություններ: 2009թ. ընթացքում Ընկերությունը վարել է 101 ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը: Ընկերությունը 2010թ. մարտի 31-ի դրությամբ ունի 11 աշխատակիցներ: Գլխավոր տնօրեն | Տիգրան Կարապետյան | Հասցե | 0002, Երևան, Ամիրյան 27, գրասենյակ 14 | Հեռախոս | (10) 501526, 501527 | Ֆաքս | (10) 501528 | Էլ. փոստ |  | Վեբ. կայք | http://www.capital.com.am |
|