|
“Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն ծավալելու նպատակով:
2008թ. հունիսի 27-ին Ընկերությունը վերալիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից` ստանալով թիվ ՆԸ 6 լիցենզիան:
Մասնագիտանալով արժեթղթերի շուկայում` Ընկերություն իր հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`
• ակտիվների և փաթեթի կառավարում,
• անդերռայթինգ,
• բրոքերություն և դիլինգ,
• կորպորատիվ ֆինանսներ,
• կորպորատիվ կառավարում,
• ռեեստրավարում և պահառություն,
• նեդրումային խորհրդատվություն,
• հետազոտություններ և վերլուծություններ:
“Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” փակ բաժնետիրական ընկերության առաքելությունն է ֆինանսական շուկայում ստեղծել արժեք (Creating Value), և այն դարձնել կառավարելի:
“Կառավարել Իմացությամբ” (Manage by Knowledge). սա է “Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” փակ բաժնետիրական ընկերության կարգախոսը:
Ընկերության նպատակը իր հաճախորդների ու շահառուների բարեկեցության ավելացումն է: Իր շահառուների հանդեպ ստանձնելով ֆիդուցիար պարտականություն (fiduciary duty), Ընկերությունը գործում է բարեխիղճ, այսինքն` պատշաճ հոգածությամբ, խելամտությամբ, հաշվենկատությամբ ու ջանասիրությամբ, և անաչառ, այսինքն` անմնացորդ ու անշահախնդիր նվիրվածությամբ (duty of care and duty of loyalty):
2009թ. ընթացքում Ընկերությունը տեղաբաշխել է 350 միլիոն ՀՀ դրամի ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր` շուկայում ունենալով շուրջ 21.9% մասնաբաժին:
2009թ. ընթացքում Ընկերության կառավարման ներքո գտնվող ակտիվների արժեքը կազմել է շուրջ 798 միլիոն ՀՀ դրամ:
2009թ. ընթացքում Ընկերությունը կատարել է շուրջ 5.1 միլիարդ ՀՀ դրամի բրոքերային և հավատարմագրային գործառնություններ:
2009թ. ընթացքում Ընկերությունը վարել է 101 ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը:
Ընկերությունը 2010թ. մարտի 31-ի դրությամբ ունի 11 աշխատակիցներ:
|